|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ըստ Yerkir.am-ի՝ այսօր ժամը 13.00-ին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններ:
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 21-ին «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը և կպաշտպանի Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել էր պաշտոնից, իսկ այսօր՝ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ գործկոմը: