|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր «Դեբատ» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ֆեյսբուքյան օգտատերերի հետ ու պատասխանեց նրանց հարցերին:
Օգտատերերից մեկը հարցրեց Հովհաննիսյանին, թե Հայրիկյանի հետ տեղի ունեցածից հետո հնարավո՞ր է` թիկնապահներ վարձի: «1999-ին Թուրքիայում ինձ հետ երկու թիկնապահներ կային, որոնցից մեկն այժմ գործող, մյուսը` նախկին նախագահի պաշտպանության ծառայության մեջ են: Ես հպարտ եմ, որ իրենք այսօր պետական ծառայության մեջ են: Ընդունում եմ, որ պիտի քաղաքական գործիչն ունենա նվազագույն պաշտպանվածություն: Բայց կարծում եմ, որ գոնե իմ երկրում ես պաշտպանության կարիք չունեմ: Ես չեմ պատրաստվում իմ կյանքի ձեւն ու բովանդակությունը փոխել: Կյանքս կշարունակեմ առանց թիկնապահների»,-պատասխանեց «Ժառանգության» առաջնորդը: