|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լոնդոնում հունվարի 28-30-ն անցկացվել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Աշոտյանը Facebook-յան իր էջում գրել է, որ հայկական պատվիրակության մասնակցությունը Համաշխարհային կրթական ֆորումին խիստ արդյունավետ է եղել:
Բացի երկկողմանի բանակցություններից և հանդիպումներից, ըստ նախարարի, կարևոր էր նաեւ ՀՀ-ի` նման պատկառելի հավաքին, որն համարվում է աշխարհի ամենախոշոր կրթական իրադարձությունը, առանձին զեկույցով հանդես գալը:
«Համոզվեցինք և համոզեցինք, որ «Շախմատը դպրոցում» կրթական նախաձեռնությունն ունիկալ է, հետաքրքիր և արդյունավետ: Եվ կրկին արձանագրեցինք, որ մեր կրթական բարեփոխումները գնում են ճիշտ ուղղությամբ, համաշխարհային լավագույն փորձի և գիտելիքի ներառումով»,- ասում է ԿԳ նախարարը եւ հավելում, որ մնում է` ավելի շատ ու ավելի լավ աշխատել այս փոփոխությունները տրամաբանական ավարտին հասցնելու համար: