|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հոկտեմբերի 1-2 ը Ծաղկաձորում կկայանա «Շախմատը դպրոցում» միջազգային կոնֆերանսը, որը վերաբերում է շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերին: Այն կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և կրթության ու գիտության նախարարությունը։
«Կոնֆերանսին մասնակցելու հայտ են ներկայացրել 23 երկրների ներկայացուցիչներ։ Քննարկման թեմաները լինելու են՝ «Շախմատային կրթություն և անձի զարգացում», «Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները», «Շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրները», «Շախմատի ուսուցման տեխնոլոգիական և մեթոդական կողմերը», «Շախմատը և ներառական պրակտիկան»,- լրագրողներին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում այս կոնֆերանսն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ անցկացվել է 2014 թ.-ին։