կարևոր
3040 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 11:26
Քաղաքական

«Անիծվե՛ք դուք», «Ընդունվել է ի գիտություն». հետաքրքիր պատասխան քաղաքացուն. «Ժողովուրդ»

«Անիծվե՛ք դուք», «Ընդունվել է ի գիտություն». հետաքրքիր պատասխան քաղաքացուն. «Ժողովուրդ»

Ժողովուրդ օրաթերթը գրում Է. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ամիսներ առաջ հանրային քննարկման էր ներկայացվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը եւ պայմանները հաստատելու մասին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի N 425 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի նպատակն էր ապահովել բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական ամլացման կարգի եւ պայմանների իրավական կարգավորում: Հանրային քննարկման ընթացքում ներկայացված են եղել տարաբնույթ առաջարկներ, որոնց գործադիրի կողմից տրված պատասխանները երբեմն զվարճալի են: Օրինակ՝ քաղաքացի Հռիփսիմե Սահակյանը ՀՀ առողջապահության նախարարության նախագծի տակ գրել էր. «Առաջարկում եմ օրենքից հանել դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերվող կետը։ Ի՞նչ անենք, տղայիս վերցնեմ փախնե՞մ իմ երկրից առանց ետ նայելու։ Առանց դա էլ չենք ապրում, գոյատեւում ենք։ Ի՞նչ եք ուզում մեր հաշմանդամ երեխեքից։ Անիծվե՛ք դուք»: Եվ հետաքրքիր է, որ, ի պատասխան այսպիսի մեկնաբանության, գրվել է. «Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կխմբագրվի»:

Ընդ որում՝ այս նույն մեկնաբանությունն ավտոմատ կերպով կատարվում է բոլոր առաջարկների դեպքում, սակայն, բնականաբար, բոլոր առաջարկները չեն ընդունվում:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում