|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունվարի 26-ից 28-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացվեց սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` A դասի մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց մարզիկներից երկուսը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում Մավրիկ Նասիբյանը, Մարզական սամբոյի 90 կգ ք/կ-ում Դավիթ Գրիգորյանը: Երկուսն էլ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:
Քանի որ այս մեդալները նվաճվել են հունվարի 28-ին՝ Հայոց բանակի 21-րդ տարեդարձի օրը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա առաջին ձեռքբերումը նվիրում է հայ զինվորին՝ սկսած շարքայինից, ավարտած գերագույն գլխավոր հրամանատարով: