|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թբիլիսիում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Էլինա Դանիելյանը և 8 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր:
Անցկացրած 11 պարտիաներում Դանիելյանը տոնեց 6 հաղթանակ, 4 հանդիպում ավարտեց ոչ ոքի և կրեց 1 պարտություն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, 7 միավորով հանգրվանեց 21-րդ տեղում: Իսկ չեմպիոն դարձավ Լիտվայի ներկայացուցիչ Վիտորիա Կմիլիտեն` իր ակտիվում ունենալով 9 միավոր: