|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վճռականորեն պահանջում է կառավարությունից եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից լուրջ հասարակական քննարկումներ սկսել եւ ոչ մի որոշում չկայացնել Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության դադարեցման վերաբերյալ. տեղեկացնում է apsny.ge-ն:
Սահակաշվիլին տագնապալի է համարում շինարարության դադարեցումը` երկրի եվրաինտեգրման կուրսից շեղվելու առումով, քանի որ երկաթուղին հնարավորություն կտա, շրջանցելով Ռուսաստանը, կապվել Եվրոպայի հետ: Նա այդ երկաթուղու շինարարությունը համարում է նաեւ անկախ Վրաստանի ձեռքբերումներից մեկը:
«Խոսակցությունները, թե այդ նախագիծը վտանգում է էկոլոգիան, հորինված են եւ հիմարություն են, ոչ ավելին: Երկրորդ` բանակցություններ են տարվում, որ ինչ-որ բանի դիմաց ամբողջությամբ անցնենք ռուսական էլեկտրաէներգիային եւ գործնականում բանակցում են, որ ռուսական էլեկտրաընկերությունից հանենք պարտավորությունները, որոնք ծառայում էին նոր հզորությունների ստեղծմանը եւ Վրաստանը տանում էին էներգաանկախության: Այս երկու հայտարարությունները մեզ հեռացնում են Եվրոպայից եւ ստրկական հարաբերությունների մեջ դնում ՌԴ-ից»,- հայտարարել է Սահակաշվիլին: