|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Կարսում նիստի էին հավաքվել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծն իրականացնող կողմերի տրանսպորտի նախարարները:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը, ըստ Regnum-ի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նախագծի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, համաձայնեցվել են որոշումները, Վրաստանի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքը` Ադրբեջանի ֆինանսական աջակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Կարս-Ախալքալաք նոր երկաթուղային ճյուղի կառուցում եւ Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերանորոգում: Նախագիծը այլընտրանք է Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղուն, որը Թուրքիայի շրջափակման պատճառով 1993 թվականից չի գործում: