|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ վարչակազմը Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու նոր փորձն անվանել է «վտանգավոր նախաձեռնություն» եւ խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չմասնակցել դրան:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Վաշինգտոնը Թուրքիայից բացատրություններ է պահանջել այդ կապակցությամբ, զրուցել է նաեւ Իսրայելի հետ հնարավոր հետեւանքների մասին. տեղեկացնում է Курсор-ը:
Երեկ Իսրայելը հայտարարել էր, որ Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձը իրենց պետության դեմ սադրանք է: