|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված` հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, վստահության մթնոլորտի ստեղծմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում, Ադրբեջանից համապատասխան բացատրություններ են պահանջվել: Խաղաղության նախապատրաստմանը չնպաստելու առումով նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում և Ադրբեջանի կողմից ականանետի կիրառմանը։ Ե'վ Հայաստանը, և' Արցախը վճռական են և ունեն պաշտպանվելու ու հակահարված հասցնելու կարողություն: Թող ոչ ոք սա կասկածի տակ չդնի: Հենց այս վճռականությամբ է պայմանավորված մեր հանձնառությունը` ձեռնարկել քայլեր խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հույս հայտնելով, որ հակամարտող կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: