|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ժամանել է ԱԱԾ՝ բացատրություններ տալու:
Հիշեցնենք, որ նախօրեին նրա փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ Վանեցյանը առավոտյան ժամը 10-ին կանչվել է ԱԱԾ` բացատրություն տալու: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է ԱԱԾ նախկին ղեկավարը հրավիրվել ԱԱԾ, փաստաբանը չի մեկնաբանել: Ի դեպ այս առիթով իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել էր, որ սա՝ քաղաքական հետապնդում է:
«Միանշանակ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական փնթի հետապնդում: Նախապատրաստելով շինծու եւ ծիծաղելի նյութեր, քաղաքականացված եւ այդպիսով կործանված իրավապահ համակարգը քաղաքական հետապնդման հերթական հանձնարարությունն է կատարում: Վստահ եմ, որ պատճառը «Հայրենիք» կուսակցության օրեցոր աճող հեղինակությունն է, մարդկանց մեծածավալ հոսքը, որը Նիկոլ Փաշինյանին, հասցնում են գիտակցության կորստի»,- գրել է Բաբայանը:
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.