|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկն իր փաստաբանին հայտնել է, որ եթե որեւէ մեկը փորձեր իրեն կանգնեցնել հուլիսի 22-ին Օսլոյի կառավարական համալիրում կամ Ուտոյա կղզում ահաբեկչություններ իրականացնելիս, կզրկվեր կյանքից, նաեւ ինքն է պատրաստ եղել մեռնել: Այդ մասին փաստաբան Հայր Լիպեստադը պատմել է նորվեգական Dagsavisen թերթին. տեղեկացնում է mignews.com-ը:
Հարցաքննությունների ժամանակ դեռեւս չի պարզվել, թե պատրաստ է եղել Բրեյվիկը ահաբեկչություններից հետո հանձնվել ոստիկանությանը, սակայն փաստաբանի հետ զրույցից արդեն պարզ է դառնում, որ` ոչ:
«Նրա նպատակը առավելագույն քաոս ստեղծելն է եղել, առավելագույն թվով մարդկանց կյանք խլելը, որպեսզի մեծացնի նորվեգացիների հետաքրքրությունն իր մանիֆեստի նկատմամբ»,- ասել է փաստաբանը: