|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորհրդարանի միջոցով նախագահի հրաժարականին հասնելու` ՀԱԿ-ի «ցանկությունը» «Երկիր»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը քարոզչական հնարք որակեց: Նա նշեց, որ ՀԱԿ-ն, ի վերջո, ազնիվ գտնվեց եւ վերջին հանրահավաքի ժամանակ խոստովանեց, որ թիրախը հերթական ընտրություններն են:
«ՀԱԿ-ը պետք է գիտակցի, որ բազմաթիվ եթե-ներից բաղկացած ստրատեգիան հիշեցնում է «Կիկոսի մահը»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց, որ բազմաթիվ եթե-ներից ոչ մեկ կախված չէ ՀԱԿ-ից:
«Ժառանգություն»-ՀԱԿ համագործակցությունը Սաֆարյանը քիչ հավանական համարեց: Իսկ թե ՀԱԿ-ին որքան տեղ կհաջողվի զբաղեցնել խորհրդարանում, նա դժվարացավ պատասխանել:
«Եթե իմանամ, թե իշխանությունները որքան են կեղծելու ընտրությունները, այդ դեպքում կկարողանամ ասել, թե ում ձայներից ինչ կմնա»,- եզրափակեց «Ժառանգության» պատգամավորը: