|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրավապահ մարմինների համար թրաֆիկինգի դեմ պայքարի դասընթացների ձեռնարկ է հրատարակվել:
Ձեռնարկը պատրաստվել է փորձագիտական թիմի կողմից` տարածաշրջանային բազմամյա ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Այն նախատեսված է իրավապահ մարմիններին, դատախազներին, ոստիկաններին, դատավորներին, սահմանապահներին եւ աշխատանքային տեսուչներին ուսուցանողների համար:
«Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարում որոշակի հաջողություններ ունենք: Այս ձեռնարկը կլինի լավագույն ուղեցույցը, եւ տարիների կուտակած մեր փորձը կփոխանցենք հաջորդ սերնդին»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Ձեռնարկում ներկայացված մեթոդաբանությունն արդեն փորձարկվել է գործնական դասընթացների ժամանակ: «Այս մեթոդաբանությունն ավելի համակարգված կդարձնի Հայաստանի իրավապահ մարմինների աշխատանքը թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում»,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հովսթրան:
Ըստ ԱՄԿ հակաթրաֆիկինգային տարածաշրջանային ծրագրի ազգային համակարգող Նվեր Սարգսյանի` այս ձեռնարկը կարող է նպաստել իրավապահ մարմինների եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության համագործակցությանը: Ձեռնարկում տեսականը համատեղել են գործնականի հետ: