|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է ուսուցիչների համար անախատեսված «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը:
Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը, ուղեցուցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական նյութ դպրոցներում օգտագործելու համար:
Երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին. այդ դեպքում երեխաները կկարողանան պատշաճ իրացնել իրենց իրավունքները, պաշտպանել այլ երեխաների իրավունքները և թույլ չտալ դրանց խախտումը, ինչպես նաև լինել իրավավիճակից ու սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատու քաղաքացիներ:
Ուղեցույցում ներկայացված են երեխաների իրավունքներին առնչվող հաճախ հանդիպող իրավիճակներ և հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով հնարավորություն է ստեղծված սովորել երեխաների իրավունքները, ինչպես նաև գտնել երեխաների լավագույն շահերից բխող լուծումներ կոնկրետ իրավիճակների համար: