Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-13 21:20
Հասարակություն

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ

ՏԿն․ Անդրեասյան, բնականաբար, հիշեցնում եմ կրթական համակարգը ապակուսակցականացնելու և ապաքաղաքականացնելու ձեր բազմաթիվ խոստումները, որոնք տասնյակ այլ խոստումների կողքին, հեռու են իրականությունից։ Սա մանկավարժական և դպրոցական ռեսուրսի, նաև աշակերների չարաշահման խայտառակ պատկեր է։

Այս մանկավարժները միաժամանակ թե՜ շահագործվում են, թե՝ դեմ գնում իրենց խղճին։ Շատերը կուզենային նախընտրական գործիք չդառնալ, բայց ելնելով Հայաստանում տիրող ֆեոդալական բարքերից եւ համակարգից, աշխատանք չկորցնելու և սև ցուցակներում չհայտնվելու վախից, ենթարկվել են Արագածոտնի մարզպետարանի հրահանգին։

Ըստ էության, Արագածի, Ապարանի, Քուչակի դպրոցները քաղաքական թրաֆիկինգի են ենթարկվում․․․

Սրանք հազվադեպ դեպքեր չեն․ օրերս Կոջոյանի դպրոցի խանդավառ քպ-ական տնօրենի վարքն էր քննարկման առարկա․․․

Սա նաև անձամբ ձեր բացթողումն է, Տկն․ Անդրեասյան»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն քարոզչությանը ներգրավել է դպրոցականների։

Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ գազելներով Բերքառատի դպրոցի ուսուցիչներին բերել են ՔՊ-ի քարոզարշավին։