|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի դեղատներում վաճառքի է հանվել սեքսի մասին պատմող առաջին DVD-ն: Եվ քանի որ Իրանում սեռական հարաբերություններին վերաբերող թեմաների վրա տաբու է դրված, տեսասկավառակներում ոչ թե մարդիկ են, այլ ծաղիկներ:
Ֆիլմի խորհրդատուն Թեհրանի «Հեյդար Դումենի» համալսարանի պրոֆեսոր Մուհամմեդ Մեջիդն է, ով համարձակվել է նաեւ մի քանի խորհուրդներ տալ սեքսով զբաղվողներին:
Դիմելով թե' կանանց, թե' տղամարդկանց` նա խորհուրդ է տվել սթրեսն ու բարկությունը մի կողմ թողնել, քանի որ դրանք նվազեցնում են սեռական ակտիվությունը: Բժիշկը խորհուրդ է տվել կանանց եւս շարժվել սեռական հարաբերության ընթացքում` օրգազմի հասնելու համար:
Մեկ այլ բժիշկ` Սաիդ Մումթազին, ֆիլմի վերջում զգուշացրել է, որ ծխախոտը, նարգիլեն, ալկոհոլը եւ մյուս թմրամիջոցները վատ են անդրադառնում սեռական կյանքի վրա:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, տեսասկավառակը ստեղծվել է վերջին շրջանում Իրանում աճող ամուսնալուծությունների կրճատման նպատակով, քանի որ պատճառների թվում նշվում են ամուսինների սեռական խնդիրները: