|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ այաթալլա Խամենեին կարծիք է հայտնել, որ ապագայում իսլամական հանրապետության նախագահի պաշտոնի կարիք կարող է չլինել. տեղեկացնում է mignews.com-ը:
Վերլուծաբանների կարծիքով` դա եւս մեկ նախազգուշացում է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որի գործունեությունից այաթոլլան դժգոհ է:
«Ներկա պահին մեր երկրում գործում է նախագահական ուղիղ ընտրությունների համակարգը, որի ժամանակ ժողովուրդն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին: Ապագայում` հեռավոր կամ ոչ այնքան, համակարգը կարող է փոխվել խորհրդարանական հանրապետության` որպես մեր պետության կարիքներին ավելի համապատասխանող»,- ասել է այաթոլլան:
Խամենեիի եւ Ահմադինեժադի տարաձայնությունները սկսվել են այս տարվա ապրիլից, երբ նախագահը ցանկանում էր պաշտոնանկ անել հետախուզության նախարարին, իսկ այաթոլլան վետո դրեց այդ որոշման վրա: