|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` հյուսիսային Սեմնան նահանգ այցի ժամանաի, մի տարեց կին դիմել է նրան անսովոր խնդրանքով` իրեն կնության առնել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը ` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը:
Պատասխանելով լրագրողներին հարցին, թե ի՞նչն է այդ քայլի դրդապատճառը` կինն ասել է, որ հրդեհի ժամանակ կորցրել է ամուսնուն ու որդուն: «Եվ հիմա ցանկանում եմ խնդրել նախագահին, որ ինձ կնության առնի եւ տանի Թեհրան»,- հավելել է նա: Բացատրելով իր այդ որոշումը` կինը շատ լուրջ է եղել, մինչդեռ լրագրողները եւ նրան շրջապատող մարդիկ ծիծաղել են:
Ահմադինեժադի ընտանեկան կյանքը գաղտնի է պահվում կողմնակի աչքերից. նրա կինը, երկու որդին եւ դուստրը համարյա երբեք հասարակության առջեւ չեն հայտնվում: