|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակի մամուլի ասուլիսը շատ կարճ տեւեց, պատասխաններն էլ հակիրճ էին:
Լրագրողներին ամենից շատ հուզում էր, թե ինչպես է Ջոն Տոշակը լրացնելու թիմի ավագ և առաջատար Գորան Պանդևի բացը: Ուելսցի մասնագետն ասաց, որ նախորդ հանդիպումը հավաքականն արդեն խաղացել է առանց Պանդևի, և նրա բացակայությունը տակտիկապես չի ազդի թիմի խաղի վրա:
Ինչ վերաբերում է խմբում տիրող իրադրությանը, Տոշակն ասաց հետևյալը. «Հայաստանի ընտրանին առաջընթաց է ապրել և հիմա մեր խմբում Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների հետ մեկտեղ հնարավորություն ունի հայտնվելու Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում»:
Հարցին, թե Տոշակը Հայաստանի հավաքականից ո՞ւմ կառանձնացնի, պատասխանեց` ողջ թիմին:
Մարզիչը հումորով վերաբերվեց մամուլում հայտնված ասեկոսեներին, ըստ որոնց` Հայաստանին հաղթելու դեպքում Մակեդոնիային կպարգևատրվեն: Նա ծիծաղելով ասաց. «Տվեք ինձ ռուսների համարը»:
Թուրքիայի վարչապետի խոստումը չմեկնաբանեց` ասելով որ ինքը 2 տարի աշխատել է Թուրքիայում, սակայն վարչապետին չի ճանաչում: