|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, հունահռոմեական ոՃի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ջանադրաբար պատրաստվում է սեպտեմբեևի 8-14-ը Տաշքնեդում տեղի ունենալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
Ինչպես ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է ընտրանու նորեկ, 66 կգ քաշային կարգային Միհրան Հարությունյանը, երեկվանից մեր հավաքականը բելառուսական Ստայկիի օլիմպիական մարզահամալիրում 2-շաբաթյա ուսումնամարզական համատեղ հավաք է սկսել Բելառուսի, Վրաստանի, Լիտվայի և Ֆինլադիայի ընտրանիների հետ: Հավաքին մասնակցում են Հայաստանի ընտրանու բոլոր առաջատար ըմբիշները: Հավաքի ընթացքում մարզումները ղեկավարելուէ մարզիչների հետևյալ խումբը. գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյան, օգնական Սամվել Գևորգյան, ներգրավված են մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը (Արթուր և Ռաֆայել Ալեքսանյանների հայրը) և Էդուարդ Սահակյանը: Միհրանը նշեց նաև, որ իր հետ Բելառուսում է նրա թիմում ընդգրկված ֆիզպատրաստականության ու վերականգման մասնագետ Օլեգ Չեկուլաևը:
Օգոստոսի 3-ից սկսված ուսումնամարզական հավաքը տևելու է մինչ օգոստոսի 17-ը: