|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը՝ սեպտեմբերի 8-14-ը Ուզբեկաստան մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որը բոլորին վերջերս աննախադեպ ելույթ ունեցավ Դորտմունդում ՝ աշխարհի ուժեղագույն ըմբիշների մասնակցությամբ ընթացած Գերմաիայի Մեծ մրցանակի խաղակությունում, որտեղ 8 քաշային կարգերից 6-ում գլխավոր մրցանակները շահեց, այսօրվանից ուսաումնամարզական հավաք է սկսել Ղրիմի Ալուշտա քաղաքում:
Ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ ընթացող ուսումնամարզական այս հավաքին, որը տևելու է մինչև հուլիսի 19-ը, մասնակցում է 21 ըմբիշ, 5 մարզիչ ու հավաքականի մերսողը:
Նշենք, որ առաջին անգամ ընտրանու արտագնա հավաքին մասնակցում է նաև հավաքականի նորեկ՝ հուլիսի 1-ից ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի կողմից միջազգային ասապարեզում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու իրավունք ստացած, Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող Միհրան Հարությունյանը, ով, ի դեպ, անցյալ տարվա վերջին կարողացել է դառնալ նաև 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն: Հարությունյանը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է, որ իր թիմակիցների հետ կմարզվի մինչև հուլիսի 17-ը, որից հետո կմեկնի Հունաստան և հուլիսի 19-20-ին հանդես կգա Օլիմպիայում կայանալիք միջազգային ներկայացուցչական միջազգային մրցաշարում, որից հետո Միհրանը հուլիսի 25-27-ը ելույթ կունենա Բուխարեստում կազմակերպվելիք միջազգային խոշոր մրցաշարում:
Լուսանկարը` footsport.am-ից