|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջին խաղակեսում մեկական գնդակներ խփեցին Յուրա Մովսիսյանն ու Ալեսանդրո Ֆլորենցին:
Հանդիպման 70-րդ րոպեին ` անկյունային հարվածից հետո, Հենրիխ Մխիթարյանը դառնում է գեղեցիկ գոլի հեղինակ:
Այդ գոլով մեր կիսապաշտպանը դառնում է պատմության մեջ Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն` 12 գոլով:
Ցավոք, մեր ընտրանին երկար ժամանակ չի մնում առաջատարի դիրքում: Իտալիայի ազգային հավաքականի և իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին Պիրլոյի անթերի փոխանցումից հետո հավասարեցնում է հանդիպման հաշիվը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կատարեց հնարավոր բոլոր փոփոխությունները: Լևոն Հայրապետյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կամո Հովհաննիսյանը, իսկ Արազ Օզբիլիսին փոխարինեց Արթուր Սարկիսովը: Հանդիպման վերջին րոպեներին խաղադաշտ դուրս եկավ նաև Մարկես Պիզելին՝ Արթուր Եդիգարյանի փոխարեն:
Եվ այսպես, այս հանդիպումը ոչ-ոքի ավարտելով՝ Հայաստանի ընտրանին խմբում զբաղեցնում է 5-րդ տեղը:
Ավարտվեց 2014թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլը: