|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պարզվում է, որ բաշկիր ճանաչված մի գրող այնքան է հետաքրքրված Հայաստանով, որ անգամ գրել է մեր պատմությունը` այն ամփոփելով 3 հատորում. առաջին հատորն արդեն լույս է տեսել:
«Գրողը մեկ անգամ եղել է Հայաստանում եւ էլի է գալու Հայաստան»,- մեզ հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը: Գրողի անունը, սակայն, չկարողացավ մտաբերել:
Եթե Կրիվոպուսկովը չի հիշում, ապա Հայաստանում անգամ տեղյակ չեն: Բաշկիր գրողի ով լինելու հարցը պարզելու համար ԿԳ նախարարությունը մեզ առաջարկեց զրուցել մշակույթի նախարարության հետ, իսկ այնտեղից մեզ հետ ուղարկեցին ԿԳՆ:
«Բաշկիր գրո՞ղ... Տեղյակ չենք, չունենք ինֆորմացիա, իսկ Կրիվոպուսկովը չասա՞ց, թե ով է նա»,- ասացին նախարարություններում` «մեղքը բարդելով» Կրիվոպուսկովի հիշողության վրա:
Հուսանք, որ 2012-ին Գրքի միջազգային մայրաքաղաք Երեւանը իսկապես այդպիսին կլինի` ճանաչելով Հայաստանի մասին գրողներին: