|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հերթական ներկայացումը Բազիգար Թատրոնի (Իրան) «Ժաննա դ'Արկի հեղափոխություն»-ն է: Ներկայացման ռեժիսորը Իլեկա Սոլեմանին է, ով էլ խաղում էր Ժաննա դ'Արկի դերը:
Պարսկական ներկայացումների կազմակերպիչ Ալբերտ Բեգիջանյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում հնարավորություն են ունենում մարդկանց ցույց տալ պարսկական մշակույթի փոքրիկ մասը:
«Կոնկրետ այս դեպքում ընտրվել է մնջախաղը, քանի որ ոչ բոլորը պարսկերեն գիտեն: Բայց ունենք նաև մեկ ներկայացում, որը հիմնված է պարսկական երաժշտության վրա, այսինքն` «խիստ» ազգային է»,- ասաց նա: