|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ալան Շիրերը ասել է, որ Անդի Քերոլն ունակ է խաղալ հավաքականում ամենաբարձր մակարդակով:
«Կարծում եմ` նա կերևա Անգլիայի հավաքականի հարձակման գծում: Նրան միայն վստահությունն է պակասում: Քերոլը դեռ կապացուցի իր գինը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Նյուքասլին» հարձակվողի համար վճարել էր 35 մլն ֆունտ ստերլինգ, որը 58 մլն դոլար է: Շիրերը, գին ասելով, նկատի ուներ այդ կլորիկ գումարը:
Իսկ Օուենի մասին Ալանն ասել է, որ նա դեռ կարող է օգնել հավաքականին, սակայն քանի Կապելլոն այնտեղ է, Մայքլը հրավեր հաստատ չի ստանա: