|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն «Խետաֆեի» հետ խաղից հետո (4:0) ներկայացրել է իր տպավորությունները, նաև բացահայտել իր արդյունավետության բանաձևը:
«Թիմը ցուցադրում է հիանալի ֆուտբոլ: Մենք խաղադաշտ դուրս եկանք հաղթելու անասելի մեծ ցանկությամբ, ու դա մեզ հաջողվեց: Թիմակիցներս ինձ օգնեցին գոլեր խփել, և ես շնորհակալ եմ նրանց: Այժմ ես պայքարում եմ Իսպանիայի լավագույն ռմբարկուի կոչման համար, բայց առաջնայինն ակումբի շահերն են, դրանք ես ամենից բարձր եմ դասում»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ պորտուգալացին վերոնշյալ խաղում հեթ-թրիք ձևակերպեց: