|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ լուրջ զրույց է ունեցել «Լիվերպուլի» 22-ամյա հարձակվող Էնդի Քերոլի հետ և զգուշացրել նրան գարեջրի չարաշահման վտանգի մասին: Երբ Քերոլը «Նյուքասլի» խաղացող էր, մեկ անգամ չէ, որ պատմությունների մեջ է ընկել խմիչքի չարաշահման պատճառով: Թեև «Լիվերպուլում» նման դեպքեր չեն գրանցվել, սակայն Կապելոն իր պարտքն է համարել զգուշացնել իր սանին, որ նա հետևի իր պահվածքին, եթե ցանկանում է լավագույն խաղացողը լինել:
«Քերոլը երկրորդ հարկում շատ լավ է խաղում, նա նաև լավ է աշխատում գնդակով: Երիտասարդ է, և նրա պահվածքը շատ կարևոր է, պետք է ամեն հարցում զգույշ լինի: Երբ դու Անգլիայի հավաքականի համար ես խաղում, քո նկատմամբ անընդհատ մեծ ուշադրություն կա` լրագրողները, երկրպագուները, լուսանկարիչները, մարդիկ, ովքեր քո կողքին են ապրում: Չեմ կարծում, թե միայն Էնդին է գարեջուր խմում, բայց նա ավելի քիչ պետք է խմի և կատարելագործվի»,- ասել է Կապելոն: