կարևոր
2656 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-20 16:31
Աշխարհ

Համագործակցությունը կարող է դառնալ Ուկրաինայի հարցերի լուծման հարթակ. ԱՊՀ-ի գործադիր կոմիտե

Համագործակցությունը կարող է դառնալ Ուկրաինայի հարցերի լուծման հարթակ. ԱՊՀ-ի գործադիր կոմիտե

ԱՊՀ-ն կարող Է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի լուծման համար, բայց Կիեւը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում: Այդ մասին հոկտեմբերի 20-ին ԱՊՀ-ի մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ հայտարարել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։

«Մենք միշտ ասում ենք, որ ԱՊՀ-ն հարթակ Է խնդիրները լուծելու համար, կարող Է հարթակ դառնալ (այն խնդիրները լուծելու համար), որոնք չեն կարող լուծվել որեւԷ այլ բանակցային գործընթացի շրջանակներում»,-ասել Է նա՝ խոսելով Համագործակցության մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության մասին:

Դրա հետ մեկտեղ Անֆիմովը նշել Է, որ ուկրաինական կողմը շահագրգռություն չի ցուցաբերում ԱՊՀ-ի շրջանակներում աշխատելու համար:

Ավելի վաղ Կիեւը դադարեցրել Էր մասնակցությունը ԱՊՀ-ի մարմինների աշխատանքում եւ դուրս Է եկել այն համաձայնագրերից, որոնք ձեռք Էին բերվել Համագործակցության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: