|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ, կողմերը կքննարկեն 2022 թ.-ի արդյունքները: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը։
«Փետրվարի 16-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ կքննարկվեն 2022 թ.-ին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկայում համագործակցության ուղղության հեռանկարները», - նշել է դիվանագետը: