|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու ժամանած՝ Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը։ Մասնավորապես՝ երկկողմ հանդիպում կլինի Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- ասել է նախագահի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև մանրամասնել է, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՌԴ ղեկավարը հանդիպել է Տաջիկստանի ղեկավարի հետ։
Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, որի հետ, փաստորեն, Պուտինը չի հանդիպի: