|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միութենական պետությունը զարգանում է, և առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Ինչ վերաբերում է միութենական պետությանը, այն զարգանում է: Մենք հիշում ենք այն բոլոր նպատակներն ու խնդիրները, որոնք դրված էին սկզբնական փաստաթղթերում, և մենք, ըստ էության, գնում ենք այս ճանապարհով: Բելառուսի նախագահը կարծում է, և ես աջակցում եմ նրան, որ առաջին փուլում անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական բնույթի հարցեր»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են դեռ 1999–ին: