|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Պուտինն արձանագրել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման լավ մակարդակ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք տեսնում ենք և արձանագրում մեր հարաբերությունների զարգացման լավ մակարդակ: Առևտրի աճի տեմպը կազմում է 15 տոկոս, ընդհանուր ծալավը հասել է 25 մլրդ դոլարի»,- ասել է նա:
Պուտինը նաև հիշեցրել է համատեղ խոշոր նախագծերի` «Աքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազամուղի մասին:
ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել միջազգային հարաբերությունների ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ծավալի վրա: