|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, գործարար, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը: Այս մասին Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության մակարդակը՝ 3+3 ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան), և երկկողմ հարաբերությունները:
Ողջունելով տարածաշրջանում «երկարաժամկետ» խաղաղություն հաստատելու՝ Թուրքիայի մտադրությունը՝ Զալքալիանին առանցքային հարց է համարում երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
«Ձևաչափին միանալը մեզ համար նշանակում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների պահպանում»,- ասել է Զալքալիանին՝ հավելելով, որ «Ռուսաստանն ագրեսոր պետություն է, դժվար է պատկերացնել որևէ տնտեսական համագործակցություն այս ձևաչափով»: