|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը խոստովանել է, որ աչք է ունեցել ֆրանսիացի լրագրող Տրիստան Բանոնի վրա, սակայն միանշանակորեն հերքել է այն լուրը, թե ինքը ցանկացել է բռնաբարել նրան:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Սթրոս-Կանն օրեր առաջ հարցաքննվել է ֆրանսիական ոստիկանության կողմից: Նա իր ցուցմունքներում նշել է, որ սիրահետել է Բանոնին, ինչ-որ առաջարկներ է արել, սակայն թե ինչ առաջարկներ, կոնկրետ չի ասել: Նշել է նաեւ, թե Բանոնին ցանկացել է համբուրել, սակայն լրագրողի կոպիտ վերաբերմունքից հետո դադարել է նրան հետապնդել:
Հիշեցնենք, որ Տրիստան Բանոնն ասել էր, թե 2003 թվականին Սթրոս-Կանը, որն այն ժամանակ ֆինանսների նախարար էր, փորձել է բռնաբարել իրեն հարցազրույցի ժամանակ, սակայն այն ժամանակ դեպքի մասին լռել է, քանի որ իր մայրն աշխատելիս է եղել Սոցիալիստական կուսակցությունում եւ խնդրել է դստերը դատի չտալ Սթրոս-Կանին: