|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չիկագոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի բացակայությունը կամ անբավարարությունը երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում կարող է հանգեցնել տեստոստերոնի կտրուկ կրճատման, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սեռական ցանկությունը: Այս հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Medical Association ամսագրում:
24-ամյա երիտասարդների մոտ, որոնք տառապում են անքնությամբ կամ օրվա ընթացքում 5 ժամից պակաս են քնում, տեստոստերոնն իջնում է այն մակարդակին, որը գրանցվում է նրանցից 15 տարի ավագների օրգանիզմում:
Թվային արտահայտությամբ՝ սակավաքնության պայմաններում տեստոստերոնն օրգանիզմում կրճատվում է տարեկան 10-15%-ով, այնինչ նորմալ քնի դեպքում այդ հորմոնն օրգանիզմում նվազում է տարեկան 1-2%-ով:
Հետազոտությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել, քանի որ նման պայմաններում ոչ միայն նվազում է օրգանիզմի վերարտադրողական գործառույթը, կրճատվում է մկանային զանգվածը և ոսկրային ամրությունը, այլև անկում է արձանագրում անձի շարժունակությունը, կորում է ուշադրությունը և խանգարվում է նյութափոխանակությունը։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է տարաբնույթ ծանր հիվանդությունների. տեղեկացնում է drugs.am-ը: