|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեխաները, որոնց մայրերը տառապում են անքնությամբ, ուշ են քնում կամ քիչ են քնում: Հայրերի անքնությունը քիչ է ազդում երեխայի վրա. հայտնում է meddaily.ru-ն:
Վարվիկի և Բազելի համալսարանների գիտնականները վերլուծել են 7-12 տարեկան 191 երեխայի տվյալներ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անքնությամբ տառապող մայրերի երեխաները նույնպես քնի հետ խնդիրներ են ունեցել:
Գիտնականների խոսքով` երեխաները կարող են ձեռք բերել ծնողների քնի հետ կապված սովորությունները: Մյուս վարկածն այն է, որ հարցը գեների մեջ է, որոնք մեծացնում են անքնության վտանգը: