|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ուկրաինայում իրավիճակը բացասաբար է ազդում համաշխարհային տնտեսության վրա: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը:
«Մենք կցանկանայինք, որ Ուկրաինայում իրավիճակը հանգուցալուծվեր, քանի որ այն ոչ լավ կերպով է ազդել համաշխարհային տնտեսության վրա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը սատարեց Ուկարինայի իշխանություններին երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ ուժային գործողություններ անցկացնելու հարցում: Այդ գործողությունների հետևանքով երկու կողմն էլ կրել է բազմաթիվ կորուստներ, ինչպես նաև զոհվել են խաղաղ բնակիչներ: Ռուսաստանն այդ գործողություններն անվանել է պատժիչ և պահանջել դադարեցնել: