|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բրիտանական Ուիլտշիր կոմսության բնակիչ Էնդի Պարկը որոշել է ամուսնանալ... տոնածառի հետ, գրում է The Sun-ը:
47-ամյա Պարկը աշխարհում ամենից առավել իր տոնածառն է սիրում: «Լսել եմ` մարդիկ ամուսնանում են իրենց տան կենդանիների հետ: «Ինչո՞ւ չեմ կարող կողակից ընտրել եղեւնին»,- ասել է նա:- Իմ ծառի համար արդեն մատանին ունեմ, ճիշտ է, դեռ չգիտեմ` որ ճյուղից կախել»:
Էնդին ասել է, թե մտադիր է ավանդական հարսանեկան արարողություն կազմակերպել: Նա միակ լուրջ դժվարություն է համարում հոգեւորականի որոնումը, ով կհամաձայնի հարսանեկան ծես կատարել: Էդին պատմել է, որ Ծննդյան տոներն սկսել է նշել 1993-ին, երբ տխուր էր ու կյանքից ձանձրացած: