|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հունաստանի կառավարությունը կարող է ձգել մինչեւ հոկտեմբեր, իսկ դրանից հետո թոշակներ եւ նպաստներ վճարելու համար բավարար գումարներ այլեւս չեն լինի: Այս մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների փոխնախարար Ֆիլիպոս Սախինիդիսը:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը, փոխնախարարը նշել է նաեւ, որ իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում:
Տնտեսական կայունությունը վերականգնելու եւ դեֆոլտ չհայտարարելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին խոսել էր նաեւ վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն: