|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով` դեսպանատան մոտ տեղի ունեցած քաշքշուկի եւ ոստիկանության հետ բախումների արդյունքում վիրավորված 240 քաղաքացիները տեղավորվել են Կահիրեի տարբեր հիվանդանոցներում:
Մոտ 10 հազար ցուցարարների դեմ պայքարող ոստիկանները նրանց ցրելու նպատակով արցունքաբեր գազ են օգտագործել եւ օդ կրակել, իսկ կատաղած ցուցարարներն այրել են ոստիկանական երկու մեքենա: 17 հոգի ձերբակալվել է:
Ըստ CNN-ի`Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, թե կասկածում են, որ միջադեպը հրահրել են օտարերկրյա ուժերը: Իսկ արտգործնախարար Մուհամմեդ Քեմալ Ամրը ընդհատել է իր ուղեւորությունը Եվրոպա եւ վերադարձել է Կահիրե: