|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը հերքել է Իրանի շուրջ վերջին իրադարձությունների պատճառով աշխատանքների ենթադրյալ դադարեցման մասին տեղեկատվությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը գործում է սովորականի պես և կշարունակի կատարել իր գործառույթները հանգստյան օրերից հետո։
Ավելի վաղ հայտարարվել էր, թե Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը, իբր, հայտարարել է ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի դադարեցման մասին՝ իսրայելական բանակի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։
Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերն Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական օբեյեկտներին՝ թիրախավորելով բալիսթիկ հրթիռների գործարաններ ու ռազմական հրամանատարական կենտրոններ։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ հարձակման հետևանքով զոհվել են Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարության և գիտական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։