|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մադրիդյան սկզբունքների «մահվան» դեպքում հաջորդ քայլը կլինի Ստեփանակերտ-Բաքու անմիջական երկխոսությունը: Իրադարձությունների նման զարգացման պարագայում մոտ ժամանակներս կարելի է սպասել բանակցությունների նոր ձեւաչափ, նաեւ նոր փաստաթուղթ բանակցային սեղանին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա` այն պահից երբ Ադրբեջանը մերժեց Մադրիդյան սկզբունքները, պարզ դարձավ, որ Արցախին «աշխարհում չտեսնված` ամենալայն ինքնավարություն» տալու խոստումները բացարձակ սուտ են:
աղաքագետի կարծիքով`իր առաջարկած սցենարն ավելի հավանական է, քան երկարատեւ դիմակայությունը, որը կանխատեսվեց Կազանի հանդիպման տապալումից հետո: «Պետք չէ մոռանալ, որ տարածքաշրջանը գերպետությունների շահերի բախման տեղ է, եւ այդ գործընթացը կախված է նաեւ միջազգային խաղացողներից»,- նշեց նա:
Կ. Բեքարյանի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կախված են նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հանգամանքից. նա կփորձի Լեռնային Ղարաբաղի գործընթացին որոշակի ազդակ հաղորդել: