|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Փարիզում անցկացվելու է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայի ապագային:
Սպասվում է, որ դրան կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, մոտ 60 պետության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջանորդներ, Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, արաբական երկրների պատվիրակներ: Համաժողովին ներկա կլինեն նաեւ Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչներ. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հանդիպման հիմնական թեման է լինելու Լիբիային միջազգային օգնություն տրամադրելը: Խոսքը արեւմտյան բանկերում լիբիական ակտիվների ապասառեցման մասին է: