|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ի պատասխան շաքարավազի գների թանկացմանը, երեկվանից Facebook սոցիալական ցանցում երկու`իրարից անկախ խումբ է ստեղծվել «Բոյկոտենք Երեւանի Սիթի խանութների ցանցը» անվանումով: Երեկվա դրությամբ այս խմբերին միացել էր 550 մարդ:
Խմբի նախաձեռնողները կոչ են անում, որ քաղաքացիները բողոքեն գնաճի դեմ ԱԺ պատգամավոր, շաքարավազի միակ ներկրող Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցը բոյկոտելու միջոցով:
Նախաձեռնողների խոսքով, այսպիսով իրենք արտահայոտւմ են իրենց վերաբերմունքը ոչ միայն շաքարավազի, այլեւ մյուս ապրանքների թանկացման վերաբերյալ:
«Վաղուց պետք է բոյկոտած լինեին շատ ապրանքներ ու խանութներ, թանկացա՞վ պանիրը, մի տասը օր չգնենք, թանկացա՞վ գյուղմթերքը, մի շաբաթ չգնենք եւ այդպես շարունակ...»,- առաջարկում են խմբի անդամները: