|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ-ն պետք է սկսեր հերթական նիստի աշխատանքը, սակայն անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվելու պատճառով նիստը հետաձգվեց: Գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր:
Նիստը վարող` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Գրանցվել է 27 պատգամավոր, քվորում չունենք»:
Նա նշեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգի, գրանցումը շարունակվելու է այնքան, մինչև անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեն, բայց ոչ ավելի քան 4 ժամ: «Նշված ժամկետում նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չապահովելու դեպքում, նիստերը համարվում են չկայացած»,- ասաց ԱԺ նախագահը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և նշեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, և «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է 4 օրյա բոյկոտ ու չի մասնակցելու այս քառօրյային: