|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում պատգամավորները լսում են ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որ ներկայացնում է պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ դահլիճը կիսադատարկ է: Հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը ներկա չէ դահլիճում` 88 պատգամավորներից դահլիճում է 15-ը: Իշխող ուժին, ըստ երևույթին, չի հետաքրքրում, թե անցնող տարվա ընթացքում պալատն ինչ գործունեություն է ծավալել: «Լուսավոր Հայաստան»-ի 18 պատգամավորներից ներկա է 6 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորներից` 8-ը:
Հավելենք, որ այսօր սպասվում է նաև Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի քննարկումը: