|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը չորեքշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի Aa2 վարկանիշը մինչեւ Aa3 իջեցնելու մասին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս քայլը բացատրում է նրանով, որ Ճապոնիայում վերջին հինգ տարում հաճախակի փոխվել է կառավարությունը. վարչապետ Նաոտո Կանի հրաժարականից հետո Ճապոնիան պատրաստվում է ընտրել իր վեցերորդ կառավարությունը:
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ նման իրավիճակում հետեւողական եւ տրամաբանական տնտեսական քաղաքականություն վարելը բավականին բարդ է:
Վարկանիշի իջեցման մյուս պատճառն այն է, որ, սկսած 2009 թվականից, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Ճապոնիայի պարտքն ավելանում է: