|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը մեկ ամսով երկարաձգել է Իտալիայի վարկանիշն իջեցնելու որոշման վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելը: Ներկայումս Իտալիայի վարկանիշը Aa2 է:
«Աշխարհում ավելի ու ավելի բարդ տնտեսական ու ֆինանսական պայմաններ են ստեղծվել, ինչպեսեւ քաղաքական փոփոխություններ են կատարվում: Moody’s-ը շարունակում է ուսումնասիրել Իտալիայի վարկանիշի վերաբերյալ փաստաթղթերը` միջազգային եւ ազգային արժույթի համատեքստում` առկա ռիսկերի տեսանկյունից: Moody’s-ը շարունակում է ջանք չխնայել` մեկ ամսվա ընթացքում գնահատականը տալու համար»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Իտալիայի վարկանիշի իջեցման մասին գործակալությունը հայտարարել էր այս տարվա հունիսի 17-ին: Moody’s-ի փորագետները վարկանիշի իջեցման պատճառ էին համարում երկրի մակրոտնտեսական վիճակում առկա կառուցվածքային խնդիրները, որոնք բացասաբար են ազդում տնտեսական աճի վրա, պետտուրքի բարձր մակարդակը եւ այլ խնդիրներ: